Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

«Քննադատության տեսություն». ինչպես արձագանքել

«Քննադատության տեսություն». ինչպես արձագանքել

Կողքից մի պատահական քննադատությունը կարող է կանգնեցնել մեզ գործի կեսճանապարհին: Սակայն երբեմն, երբ քննադատությունը նրբանկատ նկատողություն է, այն լուծում է մեր խնդիրը: 

 

Եթե քննադատում են ձեր աշխատանքը, սկզբում հանգիստ լսեք բոլոր առարկությունները, անհաճո մեկնաբանությունները, քննադատությունը, մեղադրանքները` մի կողմ դնելով էմոցիաներն ու զսպելով ագրեսիան: Ձեր գործը հետևություններ անելն է առաջին փուլում: Անգամ եթե անարդար է քննադատությունը ձեր կարծիքով, մի պահ մտածեք, թե ինչ կարող է այն ձեզ տալ:

 

Կյանքում լինում են պահեր, երբ ինչ-որ մեկին ահավոր նյարդայնացնում է քո առաջխաղացումը: Նա սկսում է հետապնդել քեզ, փորձարկել համբերությունդ: Նա ուզում է, որ դու վերջապես քեզ  անվստահ զգաք: Այդ դեպքում նրա նպատական է քո ֆոնին ավելի հաջողակ երևալը:  Նման դեպքերի հանդիպելիս փորձեք պահպանել ընկերական տոնը, մի կորցրեք հավսարակշռությունը:

 

Ինչպես արձագանքել տարբեր տիպի քննադատություններին.

 

  • Եթե ձեզ քննադատում է ղեկավարությունը, մի բարձրացրեք ձայնը, խոսեք հանգիստ: Դուք դեռ շարունակելու եք աշխատել նրանց ղեկավարությամբ:
  • Ցույց մի տվեք, որ քննադատությունը ձեզ համար հիվանդագին է: Հանգիստ պահեք ձեզ:
  • Ազատություն մի տվեք ագրեսիային: Զսպեք ձեզ:
  • Մի արդարացեք, այլ կոնկրետ փաստեր բերեք:
  • Որոշ դեպքերում դուք կարող եք պարզապես լռել:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ